Բաժիններ՝

UPS ընկերությունը դեղորայք կառաքի կվադրոկոպտերներով. CNBC

UPS լոգիստական ընկերությունը կսկսի թեստային ռեժիմով կվադրոկոպտերներ օգտագործել՝ Ռոլի քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հիվանդանոց դեղորայք առաքելու համար: Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ UPS-ը, համագործակցելով դրոններ թողարկող Matternet ընկերության հետ, մտադիր է ընդլայնել քաղաքի հիվանդանոցներից մեկը դեղորայքի եւ դոնորական նյութերի առաքման ծրագիրը: Մինչ օրս այդ մատակարարումները, որոնք սկսվել են 2018 թվականի օգոստոսին, իրականացվում էին ավտոմոբիլներ վարող ցրիչների միջոցով:

«Կվադրոկոպտերը, որը կվերահսկվի հեռակառավարմամբ, առաջադրված հետագծով կթռչի վաղօրոք որոշված վայրԷջքահարթակ WakeMed հիվանդանոցի եւ պաթոլոգիական անատոմիայի կենտրոնական լոբորատորիայի գլխավոր շենքի տարածքում»,- պարզաբանել են UPS-ում:

Ընկերությունում կարծում են, որ կվադրոկոպտերների օգտագործումը, որոնք հանդերձված են հատուկ պաշտպանված կոնտեյներով եւ կարող են օդով մինչեւ 2,2 կիլոգրամ բեռներ տեղափոխել մինչեւ 20 կիլոմետր հեռավորության վրա, թույլ կտա մեծացնել դեղորայքի առաքման արագությունը:

Դա, ինչպես նշված Է CNBC-ի նյութում, առանձնապես կարեւոր է, երբ խոսքը վերաբերում է, օրինակ՝ դոնորական արյան շտապ առաքմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս