Բաժիններ՝

Boeing-ում թեստավորել են նորացված ծրագրային ապահովմամբ 737 MAX ինքնաթիռները

Boeing ընկերությունն իրականացրել է Maneuvering Characteristics Augmentation System (MCAS, «Մանեւրման համակարգի բնութագրերի ավելացում») նորացված համակարգով 737 MAX մոդելի ինքնաթիռի թեստային թռիչքները: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ թռիչքները տեղի են ունեցել Սիեթլի շրջանում: Ավիահանրանավերի այդ թռիչքներն իրականացվել են այն բանից հետո, երբ մարտի 23-ին օդաչուները սիմուլյատորների միջոցով թեստավորել են MCAS համակարգը:

Սիմուլյատորների միջոցով թեստավորմանը մասնակցել են ԱՄՆ-ի Southwest Airlines, American Airlines եւ United Airlines երեք ավիաընկերությունների, ինչպես նաեւ երկու արտասահմանյան ավիաընկերությունների, որոնց անունները չեն նշում, օդաչուները:

Ավելի վաղ Boeing-ն արգելել է ութերորդ եւ իններորդ շարքի 737 Max ինքնաթիռների օգտագործումը եւ դադարեցրել կառուցվող ինքնաթիռների մատակարարումները:

Արտադրող ընկերությունն այդ քայլին է դիմել Ethiopian Airlines ավիաընկերության հանրանավի կործանումից հետո, ինչի հետեւանքով զոհվել է 157 մարդ: Եվրամիությունը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն ավելի ուշ իրենց տարածքների երկինքը փակել են դրանց թռիչքների համար, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս