Բաժիններ՝

Գուայդոն կոչ է արել վենեսուելացիներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մարտի 24-ին կոչ է արել երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու է Վենեսուելայում նոր իշխանության հաստատմանը: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր Էէջում:

«Եկել է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն եւ առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրմանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»,- գրել է նա:

Գուայդոն հավելել է, որ գործողությունն անցկացնելու համար ամբողջ երկրում ստեղծվում են «Ազատության աջակցման կոմիտեներ»: «Նրանց հանձնարարվելու է գործողություններ քարոզել «…» ամեն մի շրջանում, սեկտորում, արհմիությունում, կրթական հաստատությունում, պետական մարմնում՝ բռնատիրմանը վերջ տալու նպատակով»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս