«Ռոբերտ Քոչարյանը ծանոթ չէ Վահան Շիրխանյանի նամակին». Փաստաբան
Օրերս ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ էր հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
168.am-ը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանից հետաքրքրվեց` արդյոք Քոչարյանը հասցրե՞լ է ծանոթանալ նամակի բովանդակությանը և ի՞նչ կարծիք է հայտնել դրա առնչությամբ։
«Այդ մասին պարոն Քոչարյանի հետ բան չեմ խոսել, բայց երեկ երբ գործն էինք քննարկում, ես չստացա այնպիսի տպավորություն, որ նա նամակին ծանոթ է։ Ինքս այդ նամակի մասին նրան ոչինչ չասացի»,- ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը նաև Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանն է՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործով։
Ինչ վերաբերում է Վ. Շիրխանյանի նամակից հետո լուրերին, որ ՀՔԾ գործ կհարուցի 1998 թվականի ընտրությունները կեղծելու համար, Հայկ Ալումյանը նշեց, որ այդ ամենին ծանոթ են միայն մամուլի հրապարակումներից։
Զվարթ Խաչատրյան