Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթները բացվել են քաղաքացիների համար
Նոր Զելանդիայի ոստիկանությունը քաղաքացիների համար բացել է Քրայսթչրչի այն մզկիթները, որտեղ նախորդ շաբաթ ահաբեկչություն էր իրականացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդուհանդերձ, ոստիկանությունը կշարունակի հերթապահություն իրականացնել մզկիթների մոտ:
Մարտի 15-ին Քրայսթչրչի մզկիթներում տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել էր 50 և վիրավորվել նույնքան մարդ:
Քրայսթչրչի ահաբեկչությունից հետո Նոր Զելանդիայի ոստիկանությունը խնդրել էր փակել քաղաքի բոլոր մզկիթները՝ կոչ անելով քաղաքացիներին խուսափել դրանք այցելելուց: