Նորվեգիայում բացվել է աշխարհի ամենամեծ ստորջրյա ռեստորանը
Նորվեգիայի հարավի Լինեսնես ավանում բացվել է աշխարհի ամենամեծ ստորջրյա ռեստորանը: Ինչպես հայտնել է Nettavisen թերթը, այն ստացել է Under անվանումը, որը թե՛ նորվեգերենում եւ թե՛ անգլերենում ինքնին նշում է դրա դիրքը ջրի «տակ»: Բացի դրանից, նորվեգերենից անվանումը թարգանվում է նաեւ որպես «հրաշք»։ Ռեստորանը հիշեցնում է աստիճանաբար ջրի տակ գնացող ոչ մեծ թունել, իսկ դրա կառուցվածքը կարող է դիմանալ ուժգին ալիքներին:
Այցելուների համար նախատեսված սեղանները գտնվում են ջրի տակ 5,5 մետր խորության վրա: Ռեստորանը միանգամից կարող էտեղավորել 40 հյուրերի, այնտեղ բոլոր տեղերն արդեն ամրագրված են շատ ամիսներ առաջ: Dagens NՋringsliv թերթի տվյալներով՝ 2018 թվականի փետրվարին, երբ արտասովոր հաստատության բացումից դեռ շուրջ 14 ամիս կար, սեղաններն արդեն 1,2 հազար հյուր էր ամրագրել:
Իսկ այս պահին սեփականատերերը հայտեր են ստացել արդեն 7,5 հազար հոգուց: Նորվեգիայում ջրի տակ ռեստորան բացելու գաղափարը պատկանում է Սթիգ եւ Գաութե Ուբոսթադ եղբայրներին: Դրա ճաշացուցակը բաղկացած կլինի 18 – 20 կերակրատեսակներից: Under-ում միջին գնացուցակը կկազմի շուրջ 2 հազար նորվեգական կրոն (200 եվրոյից փոքր-ինչ ավելի), հաղորդել է ՏԱՍՍ-ը: