Բաժիններ՝

Դևիդ Լինչը կինոյի ստեղծման առցանց դասընթաց է գործարկել

Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը գործարկել է կինոյի ստեղծման եւ կրեատիվ մտածողության առցանց դասընթաց: 13 դասից բաղկացած ցիկլը հրապարակված է MasterClass հարթակում: Դասախոսություններում Լինչը կպատմի ֆիլմերի ստեղծման նկատմամբ իր մոտեցման, մասնավորապես, այն մասին, թե ինչպես գտնել նոր գաղափարներ, խախտել կանոնները, սցենարի ստեղծման գործընթացի, դերասանների ընտրության եւ նկարահանման հրապարակում նրանց հետ աշխատելու մասին:

Բոնուսային 13-րդ դասը նվիրված է տրանսցենդենտալ մեդիտացիային: Դասընթացն արժե 6995 ռուբլի: 13990 ռուբլով բաժանորդագրությունը գնելու դեպքում տարվա ընթացքում հասանելի կլինեն ռեժիսորներ Մարտին Սքորսեզեի եւ Սփայք Լիի, Ջոդի Փոսթերի, դերասաններ Նատալի Փորթմանի, Սթիվ Մարտինի, Հելեն Միրենի, գրողներ Դեն Բրաունի, Մարգարեթ Էթվուդի եւ ուրիշների տեսադասընթացները:

Դեւիդ Լինչը՝ ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչը, Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» եւ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակների դափնեկիր է համաշխարհային կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար: Իր կարիերայի ընթացքում նկարահանել է 10 լիամետրաժ կինոնկար, որոնց մեծ մասը, ինչպիսիք են «Փիղ-մարդը» (1980 թ.), «Կապույտ թավիշ» (1986 թ.), «Սրտով վայրիները» (1990 թ.) ժապավենները, դարձել են կինոյի կլասիկա: Նրան առավել մեծ ճանաչում է բերել «Թվին Փիքս» սերիալը (1990-1991 թթ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս