Բաժիններ՝

«Քիչ առաջ սկայպով զրուցեցի հանրապետության նախագահի հետ». ՍԴ դատավորի թեկնածու

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ,

քիչ առաջ սկայպով զրուցեցի Հանրապետության Նախագահի հետ։

Շատ դրական եմ համարում, որ Նախագահը հաշվի առավ իմ դեպքի առանձնահատկությունը (որ աշխատում եմ Բեռլինում ու ցանկացած պահի Երևան գալ չեմ կարող) և սկայպով զրուցելու հարցում որևէ խնդիր չտեսավ։

Զրուցել ենք մոտ 25 րոպե հիմնականում իրավական հարցերի մասին։

Մյուս երկու թեկնածուների հետ զրուցելուց հետո Նախագահը կորոշի, թե ում թեկնածությունն առաջարկել։

Հ․Գ․ Երբ իմ գերմանացի ընկերներին ասացի, որ Հանրապետության Նախագահի հետ խոսել եմ սկայպով, բոլորի աչքերը զարմանքից չռվեցին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031