Թրամփն իր աշխատավարձի քառորդ մասը տվել է ներքին անվտանգության նախարարությանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ներքին անվտագնության նախարարությանն է փոխանցել 100 հազար դոլար՝ աշխատավարձի մեկ քառորդը, աշխատավարձ, որը նա ստացել է պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար: Մարտի 18-ին նա այդ մասին հայտնել է Twitter-ի՝ իր էջում:
«Թեեւ մամուլն այս մասին չի սիրում գրել, իսկ ինձ նրանց կողմից դա հարկավոր էլ չէ, ես նախագահի իմ աշխատավարձը 400 հազար դոլարի չափով տարվա ընթացքում տալիս եմ տարբեր գերատեսչությունների: Սա ես տալիս եմ ներքին անվտանգության նախարրաությանը»,- գրել է նա՝ գրառմանը կցելով 100 հազար դոլար գումարի վճարագրի լուսանակարը:
Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից, որը տարեկան կազմում է 400 հազար դոլար: Սակայն ըստ օրենքի այն անհրաժեշտ է վճարել, եւ նախագահը հայտարարել է, որ մտադիր է այն տրամադրել զանազան բարեգործական նպատակների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: