Բաժիններ՝

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 64-ի

Փարիզում ընթացող «դեղին բաճկոնների» ցույցերի շրջանակում քաղաքի իրավապահ մարմինների կողմից ձերբակալած ցուցարարների թիվը հասել է 64-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն,ավելի վաղ հաղորդվում էր 31 ձերբակալվածի մասին:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարտի 16-ի ցույցերին մասնակցում է ավելի քան 7000 մարդ: Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ շաբաթ օրերի ցույցերի՝ մարտի 16-ի ցույցն իրականացվում է բավական ագրեսիվ կերպով: Փարիզի որոշ հատվածներում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 18-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս