Վագոն-տնակում հրդեհ է բռնկվել
Մարտի 3-ին՝ ժամը 03:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:10-ին:
Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) փայտյա ներքին երեսպատումը և մոտ 1 խմ կենցաղային աղբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:



