Մխիթարյանը կլինի Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության դեսպանը
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/heno_640x420.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության դեսպանը:
Այս մասին հայտնում է մրցաշարի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Հիշեցնենք` Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2019 թ. հուլիսի 14-27-ը Երևանում: