Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 5 մարզիկով
Հայտնի է հունահռոմեականների հավաքականի կազմը, որով թիմը հանդես կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում:
Երիտասարդների ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցեն՝ 55 կգ Նորայր Հախոյանը, 60 կգ Արմեն Մելիքյանը, 63 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Հրանտ Կալաչյանը, 130 կգ Դավիթ Օվասապյանը:
Մարտի 4-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալու է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Թիմը մրցատեղի կմեկնի մարտի 3-ին:



