Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ն ընկել է Արփա գետը. կա տուժած

Մարտի 2-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում՝ «Արմա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1966 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:

Մինչև փրկարարների ժամանելը, Հ. Բ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս