Բաժիններ՝

Հալապագոսներում գտել են հսկայական կրիա, որի տեսակն անհետացած էին համարում 100 տարի

Հալապագոսյան կղզիներում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի հսկայական կրիա, որը 100 տարի անհետացած էր համարվում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Հալապագոսյան կղզիների Ազգային բնայգին:

«Գիտարշավի մասնակիցները, որը գլխավորում են Ազգային բնայգին եւ Galapagos Conservancy կազմակերպությունը, Ֆեռնանդինա կղզում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի կրիայի հասուն էգի, որի ներկայացուցիչները, ինչպես կարծում էին, անհետացել են 100 տարի առաջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հալապագոսներում այժմ ապրում են ընդհանուր առմամբ 11 տեսակի հսկայական կրիաներ: Մինչ այժմ եւս չորս տեսակ էր անհետացած համարվում: 1978 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն Հալապագոսյան կղզիները ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս