Բաժիններ՝

Ամերիկացի օրենսդիրները համաձայնության են հասել, որը թույլ կտա խուսափել «շաթդաունից»

ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»):

Այս մասին լրագրողներին հայտնել Է Ալաբամայի նահանգից հանրապետական սենատոր, Կոնգրեսի վերին պալատի հատկացումների կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին։

«Մեր երեկոն հաջող էր: Մենք սկզբունքային համաձայնության հասանք»,- սենատորի խոսքից մեջբերում է անում The Hill թերթը: Օրենսդիրները չեն հայտնել համաձայնության մանրամասները՝ ճշտելով, որ օրինագծի տեքստը կարող է հրապարակվել փետրվարի 13-ին:

Հունվարի 25-ին Սպիտակ տունը եւ Կոնգրեսը համաձայնության են եկել Միացյալ Նահանգների ամբողջ կառավարության գործունեության ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնման շուրջը՝ այդ կերպ դադարեցնելով «շաթդաունը», որը շարունակվեց 35 օր: Սակայն այդ համաձայնությունն ընդգրկել է սոսկ մինչեւ փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս