Բաժիններ՝

«Թրամփը մեղադրվում է, որ ռուսական գործակալ է, դե, իսկ ես նույնպես մեղադրվում եմ, թե ռուսական գործակալ եմ». Զեման

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը փետրվարի 10-ին հայտարարել է, որ իր հանդիպումն ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ քիչ հավանական է, քանի որ իրենց երկուսին էլ մեղադրում են, թե իրենք «ռուսական գործակալներ» են։

Պրաժսկի հրադի մամուլի ծառայությունը 2016 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ Թրափը զանգահարել է Զեմանին, շնորհակալություն հայտնել աջակցության համար, որն իրեն Եվրոպայի միակ ղեկավարի կողմից ցույց էր տրվել տակավին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին, եւ Չեխիայի ղեկավարին հրավիրել է Սպիտակ տուն: Սակայն այդ հանդիպումն առայժմ այդպես էլ չի կայացել:

«(Չեխիայում) Միացյալ Նահանգների դեսպան (Սթիվեն) Քինգը վերջերս ուսանողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է, թե այդ հանդիպումը քիչ է հավանական է այն պատճառով, որ Թրամփը մեղադրվում է, որ ռուսական գործակալ է, դե, իսկ ես նույնպես մեղադրվում եմ, թե ռուսական գործակալ եմ: Իսկ եթե հանդիպեն երկու ռուսական գործակալներ, դա արդեն լուրջ բան կլիներ»,- ասել է Զեմանը Պրահայի Frekvence 1 ռադիոկայանի եթերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս