![](/banners/BeFunky-design.jpg)
Հայ, վրացի ու ադրբեջանցի լիբերալները հանդիպել են Թբիլիսիում
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/tbilisi-city.jpg)
Թբիլիսիում հուլիսի 13-15-ը տեղի է ունեցել Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների՝ Հայաստանից՝ «Հայոց Համազգային Շարժում», Ադրբեջանից՝ «Մուսաֆաթ», Վրաստանից՝ Հանրապետական կուսակցության ղեկավարների հանդիպումը, այս մասին տեղեկացնում են ՀՀՇ լրատվական ծառայությունից:
Քննարկվել է 2010թ. հոկտեմբերի 7-ին Պոտսդամում այդ կուսակցությունների կողմից ստորագրված Հռչակագրի դրույթների կատարման ընթացքը, Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, համատեղ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաև այդ երկրների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցեր:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջև նման հանդիպումները շարունակելու մասին. 2012թ. նախատեսված է ևս մի քանի նման միջոցառում:
Հայկական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը: