Մարդիկ, ովքեր 2018 թվականին փոխեցին աշխարհը
Ուսումնասիրել աստերոիդ, ուսումնասիրել ախնիների մնացորդները, առաջարկել Երկիրը էկոլոգիական աղետից փրկելու ծրագիր. այս մարդկանց ձեռքբերումները իրոք տպավորիչ են:
Ամեն տարի Nature-ը հրապարակում է մարդկանց պատմություններ, ովքեր զգալիորեն ազդել են աշխարհի փոփոխության վրա: Ցանկը հետաքրքիր է, քանի որ այն ներառում է ոչ միայն հարուստ և հայտնի մարդկանց, ում ճանաչում են բոլորը, այլև երիտասարդ գիտնականների, հասարակական ակտիվիստների, իրավաբանների և սկսնակ քաղաքական գործիչների: Այս մարդկանց պատմությունները ապացուցում են, որ բոլորը կարող են ինչ-որ բան անել աշխարհը փոխելու համար:
1. Վալերի Մասսոն-Դելմոթ – երկրի պահապանը
Աղետի կանխարգելման առաջին քայլը դրա մոտ լինելը հասկանալն ու գիտակցելն է:
2018 թվականի հոկտեմբերին Կլիմայի փոփոխության միջկառավարական խումբը զգուշացրեց աշխարհին վտանգի մասին. 2030-ից մինչև 2052 թվականը Երկրի վրա միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ առնվազն 1.5 ° C-ով` հանգեցնելով էկոհամակարգերի փոփոխության:
Մենք չէինք իմանա այս մասին, եթե չլիներ Կլիմայի և բնապահպանական գիտությունների ֆրանսիական լաբորատորիայի գիտնական Վալերի Մասսոն-Դելմոթը: Նա աշխատանքային խմբի համանախագահն էր և հավաքել էր հեղինակների զեկույցները, համակարգել աշխատանքը և ապահովել, որ զեկույցը հաստատվի տարբեր երկրների կառավարությունների կողմից:
Փաստաթուղթն անհանգստացնող է: Ջերմաստիճանի բարձրացումը գոնե 1.5 ° C պահպանելու համար անհրաժեշտ է ջերմոցային գազերի արտանետումները մեծապես նվազեցնել: Եվ նույնիսկ եթե մենք դա անենք, շատ բույսեր, միջատներ և կենդանիներ կվերանան:
Բարեբախտաբար, զեկույցը պարունակում է ոչ միայն աղետի բոլոր սարսափների նկարագրությունները, այլ նաև դրանք կանխելու եղանակները:
Մասսոն-Դելմոթը հավաստիացնում է, որ իր բոլոր աշխատակիցները մասնակցել են փաստաթղթի պատրաստմանը՝ անկախ տարիքից, սեռից և քաղաքացիությունից: Այնպես որ, նա շատ բան է արել ոչ միայն շրջակա միջավայրի համար, այլև վերացրել է խտրականությունը գիտական համայնքում:
Մասսոն-Դելմոթը նշում է, որ աշխատում է անգամ հանգստյան օրերին, ինչի հետևանքով քիչ ժամանակ է անցկացնում իր ընտանիքի հետ: Հաջորդ տարի Մասսոն-Դելմոնթն ու իր թիմը պատրաստվում են ևս մեկ մեծ հետազոտություն ներկայացնել:
2. Էնթոնի Բրաուն – աստղային քարտեզագիր
2018 թվականի ապրիլի 25-ին աշխարհի աստղագետները հնարավորություն ստացան ուումնասիրել 500 ԳԲ տվյալներ, որոնք հավաքագրվել էին Gaia տիեզերական աստղադիտակի կողմից: Սակայն աստղադիտակը միայն հավաքել էր տեղեկատվություն, իսկ Էնթոնի Բրաունի գլխավորությամբ 400 հետազոտողներ երկար ժամանակ վերամշակում էին այդ տեղեկատվությունը:
Աստղագետը և աշխատանքային խմբի անդամ Ամինա Հելմին պատմում է, որ Բրաունը գիտի, թե ինչպես է պետք մոբիլիզանել մի ամբողջ թիմի, որը աշխատում է ընդհանուր շահի համար: Ըստ Հելմիի՝ թիմի անդամները պատրաստ են անգամ մի կողմ թողնել սեփական հետազոտությունները:
Այսքանով Բրաունի աշխատանքը չի ավարտվում: 2021 թվականին հասանելի է լինելու տվյալների ավելի մեծ բազա: Գիտնականը դեմ չէ անել նաև այդ գործը, քանի որ դրան է նվիրել ավելի քան 20 տարի:
3. Ռոբերտ-Յան Սմիթս – հասանելի գիտելիքների համար պայքարող գործիչ
Հետազոտությունները բազմաթիվ գիտական ամսագրերում ֆինանսավորվում են տարբեր կազմակերպություններ` դրամաշնորհների միջոցով: Ցավոք, այս ուսումնասիրությունները հաճախ հրապարակվում են ոչ հանրային տիրույթում, և դրանք կարող են միայն կարդալ թանկ բաժանորդագրության ձեռքբերումից հետո: Դրամաշնորհ տրամադրողներին դա դուր չի գալիս: Նրանք վճարում են գումար, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց ներկայացնեն ուսումնասիրությունը և ոչ թե հարստացնեն գիտական ամսագրերի հրատարակիչներին:
Ցանկանալով կարգավորել իրավիճակը՝ բաց հասանելիության Եվրահանձնաժողովի խորհրդական Ռոբերտ-Յան Սմիթսը առաջարկեց «Պլան S»: Նրա խոսքերով՝ 2020 թվականից, դրամաշնորհների համար կատարված ուսումնասիրությունների արդյունքները պետք է անմիջապես հրապարակվեն հանրային ոլորտում: Այժմ նախաձեռնությանը աջակցում է 16 երկիր: Եվ շատ հավանական է, որ մինչև 2020 թվականը աջակիցների թիվը մեծանա:
Սմիթի գաղափարը կարելի է անվանել շատ համարձակ: Հրատարակիչները վախենում են, որ այս ծրագիրը կոչնչացնի նրանց, իսկ հետազոտողները, որ նրանք ի վիճակի չեն լինի հրապարակել իրենց աշխատանքները հեղինակավոր ամսագրերում: Սակայն, այս ծրագրով գիտելիքը կդառնա ավելի մատչելի: Այսպիսով, նախաձեռնությունն աշխատում է հանուն համընդհանուր լուսավորության:
4. Վիվիեն Սլոն – մարդու նախնիների փորձագետ
Պալեոգենետիկ Վիվիեն Սլոնը ուսումնասիրել է հնագույն մարդկանց ոսկորները սիբիրյան քարանձավներում: Հազարավոր տարիներ առաջ այդտեղ ապրել են նեանդերտալցիների հինավուրց հարազատները` Homo altaiensis: Գիտնականը ոսկրերի մի հատվածում գտել է երկուսի գեների հետքերը: Թվում էր, թե դա անհնար է, բայց Վիվիենը ուշադիր հետազոտել է ամեն ինչ: Արդյունքում պարզվել է, որ այդ ոսկորը պատկանում է նեանդերտալցու ու Homo altaiensis-ի աղջկան:
Սա Վիվիեն Սլոնի միակ բացահայտումը չէ: Նախկինում մի խումբ գիտնականների հետ միասին նա մշակել է նոր մեթոդ հողի նստվածքներում գենետիկ նյութերի որոնման համար: Դրանով դուք կարող եք գտնել մարդկանց հետքերը, նույնիսկ եթե դրանց մնացորդները չկան: Եվ դա շատ կարևոր է, քանի որ ոսկորները շատ հաճախ չեն հայտնաբերվում: Ընդհանրապես, պալեոգենետիկայի համար Վիվիենը իրական բացահայտում է: Նրա աշխատանքը կօգնի մեզ ավելի շատ իմանալ մեր նախնիների մասին:
5. Ջեսս Ուայդ – Գիտական բազմազանության պաշտպան
Վիճակագրության համաձայն՝ Wikipedia-ի խմբագիրների 90%-ը տղամարդիկ են, իսկ բոլոր կենսագրական հոդվածներում կանանց մասին հրապարակումների բաժինը կազմում է ընդամենը 18%: Որոշ տեղերում այս ցուցանիշները ծայրահեղ վատ են: Օրինակ՝ Տաջիկստանում կանանց կենսագրությունները կազում են 1%:
Ուայդը Լոնդոնի կայսերական քոլեջի պոլիմերային ֆիզիկայի մասնագետ է: Սկզբում նա աշխատում էր միայնակ, բայց հետո սկսեց վարել «վիքիտոններ», որտեղ մարդիկ գրում և լրացնում են հոդվածներ էթնիկ փոքրամասնությունների կանանց և անդամների մասին: Ուայդը ասում է, որ խնդիրը միայն խտրականության մասին չէ: Նա համոզված է, որ այն ուսումնասիրությունները, որոնց հեղինակները կանայք և փոքրամասնությունների ներկայացուցիչներն են, իսկապես արժեքավոր են գիտության համար և կարող են ակադեմիական համայնքը դարձնել ավելի ուժեղ, ավելի կենսունակ և ստեղծագործ:
Սիրարփի Աղաբաբյան