![](/banners/BeFunky-design.jpg)
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/janaparh7.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Ապարանի, Սպիտակի, Արագածի, Ախուրյանի, Թալինի, Վայքի, Ջերմուկի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով:
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: