 
                        «Բոյինգ-707» ինքնաթիռ է կործանվել
 
                                    «Բոյինգ-707» բեռնատար ինքնաթիռ է հունվարի 14-ին կործանվել Թեհրանից արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին հայտնել է քաղաքացիական ավիացիայի տեղեկատվական ծառայությունը: Ինքնաթիռն ընկել է Քարաջա քաղաքի օդանավակայանում: Օդանավում եղել է 10 մարդ: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ աղետը տեղի է ունեցել եղանակային բարդ պայմանների պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        