Բաժիններ՝

Քևին Սփեյսիին պարտավորեցրել են ներկայանալ դատարան՝ սեռական ոտնձգության գործով

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի դատարանը մերժել է հայտնի դերասան Քեւին Սփեյսի միջնորդությունը՝ սեռական ոտնձգության գործով դատական լսումներին իր բացակայությունը թույլատրելի համարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է Nantucket Island Inquirer.

Նշվում է, որ դատական նիստը նախատեսված է հունվարի 7-ի։

Ավելի վաղ հայտն էր դարձել, որ դերասանը ցանկանում է իր անմեղության մասին հայտնել հեռակա։ Ինչպես ասել էր դերասանը՝ դատական նիստերին իր մասնակցությունը «կնպաստի բացասական աղմուկի տարածմանը», որն առանց այն էլ առկա է տվյալ գործի շուրջ։

2017 թվականին դերասանի շուրջ սկանդալ հասունացավ այն բանից հետո, երբ դերասան Էնթոնի Ռեփը նրան մեղադրեց սեռական ոտնձգության մեջ, ինչը, իբր, տեղի է ունեցել 30 տարի առաջ։ Ավելի ուշ՝ նմանօրինակ մեղադրանքներ են հնչեցրել նաեւ այլ անձինք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս