«2019թ. ոչ թե «դուխով»-ի, այլ «խոհեմ»-ի կամ «հավասարակշռված»-ի տարի պետք է լինի». Արփինե Հովհաննիսյան

6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը 2018թ. ամփոփեց հույսով, որ այն մարտահրավերները, որոնք ուրվագծվում են, կհաղթահարվեն։

«2018թ. շատ հագեցած էր, բարդ, հակասական։ Եթե տարվա ամփոփումը մեկ նախադասությամբ նկարագրելու լինենք, ես այն կանվանեի՝ մարտահրավերների սպասումներով։ 2018թ. բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել՝ իշխանափոխության գործընթացը, այդ գործընթացին ուղեկցող մթնոլորտը, միջավայրը, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նա հույս հայտնեց, որ 2019թ. հայ ժողովրդի համար իրականում լինելու է առանց մարտահրավերների, խաղաղ տարի. «Անկեղծորեն հույս ունեմ, որ այդպես կլինի, և հույս ունեմ, որ իշխանությունը բավարար չափով խոհեմություն կդրսևորի՝ ապահովելու ժողովրդի համար թե՛ խաղաղությունն ու անվտանգությունը, և թե՛ բարեկեցությունը։ 2019թ. ոչ թե «դուխով»-ի, այլ «խոհեմ»-ի կամ «հավասարակշռված»-ի տարի պետք է լինի, այլապես բոլորս ենք կանգնելու այն մարտահրավերների առաջ, որոնք այս պահին արդեն ուրվագծվում են»։

 

Տեսանյութեր

Լրահոս