Կուլիչ. ամենահեշտ բաղադրատոմսը
Արտասովոր, գիշերային կուլիչ՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, որը բավականին մեծ ժամանակ է տնտեսում:
Բաղադրիչներ
Ձու – 2 հատ
Կարագ – 150 գ
Շաքարավազ – 1 բաժակ
Աղ – 1 պտղունց
Չոր խմորիչ – 11 գ
Ալյուր – 350 գ
Կաթ – 125 մլ
Չամիչ – 50 գ
Չորամիրգ – 50 գ
Պատրաստման եղանակը
Մեծ, խորը թասի մեջ լցնել շաքարավազ և աղ, ավելացնել տաք կաթ և հալեցրած կարագ: Խառնել:
Ավելացնել սենյակային ջերմաստիճանի ձու, նորից խառնել:
Չոր խմորիչը միացնել ալյուրի հետ, մաղել և լցնել ընդհանուր զանգվածի վրա: Հարել խմորը հարիչի օգնությամբ:
Խմորի մեջ ավելացնել չամիչ և չորամիրգ:
Խմորը ծածկել ծննդային թաղանթով և դնել սառնարանը մեկ գիշեր:
Առավոտյան հանել խմորը, տեղավորել կաղապարների մեջ՝ լցնելով դրանք 1/3-ի չափով:
Թողնել, որ խմորն աճի, և 25-30 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը