«Այն ժամանակը, որ նոր կառավարությունն ունեցել է սովորելու, հարմարվելու, իրավիճակն ուսումնասիրելու համար, արդեն սպառվել է». Բորիս Նավասարդյան

«Այն ժամանակը, որ նոր կառավարությունն ունեցել է սովորելու, հարմարվելու, իրավիճակն ուսումնասիրելու համար, արդեն սպառվել է, և 2019թ. հենց սկզբից անհրաժեշտ է լինելու շատ հետևողական, մանրակրկիտ և շատ ծանր աշխատանք տանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նա նկատեց՝ 2018թ. հրաշքների տարի էր, բայց դժվար է ակնկալել, որ 2019թ. նույնպես հրաշքների տարի է լինելու. «Այսինքն՝ այն խնդիրները և այն նպատակները, որոնք կարելի էր իրականացնել էներգիայի, նվիրվածության շնորհիվ, արդեն լուծված են, հետագա խնդիրները միայն ծանր աշխատանքով կարելի է լուծել։ Եվ ես ընդամենը կարող եմ հուսով լինել, որ վարչապետի պաշտոնակատարն ու իր թիմը կարողացել են ուսումնասիրել Հայաստանում առկա կադրային ռեսուրսը և այնպիսի կառավարություն կձևավորեն, որը պատրաստ կլինի առաջ տանել երկիրը»։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ նոր իշխանության ունեցած վստահության քվեն անվերջ չէ. «Հնարավոր է, որ դա մեկ տարի չէ, այլ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված է, այսինքն՝ հենց հունվար-փետրվարից մենք պետք է տեսնենք շատ լուրջ աշխատանք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31