Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով որոշումը կհրապարակվի ԱԺ ընտրությունից 2 օր առաջ․ Հայկ Ալումյան. factor.am
Խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը։ Այս մասին, factor.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Դատարանը կա՛մ կբավարարի դատախազության դիմումը և Քոչարյանին կալանավորի, կա՛մ կբավարարի Քոչարյանի պաշտպանների բողոքները և կդիմի Սահմանադրական դատարան։ Մասնավորապես, պաշտոնական կողմը ՍԴ-ից ակնկալում է ստանալ հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք սահմանադրական են 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300-րդ և գործող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածները։
Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին։