Բաժիններ՝

Գերմանիայում չեն բացառում Մերկելի օդանավի վնասման քրեական պատճառը. Rheinische Post

Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի վնասվածքը կարող է քրեական հետք ունենալ: Այդ մասին հայտնել է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով ԳԴՀ-ի անվտանգության մարմինների աղբյուրներ: Հրատարակության տվյալներով՝ միջադեպն ի սկզբանե գնահատվելու որպես «քրեական»: Դրա հետ մեկտեղ անվտանգության մարմիններում նշել են, որ հետաքննությունն ընթանալու է «բոլոր ուղղություններով»:

Ինչպես ընդգծում է հրատարակությունը, նման վնասվածքն աննախադեպ բնույթ է կրում:

Ավելի վաղ DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին, հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառավարական հանրանավի վնասվածքի պատճառով կկարողանա Արգենտինա՝ G20-ի գագաթնաժողովին մեկնել միայն նոյեմբերի 30-ի առավոտյան:

Նոյեմբերի 29-ին Մերկելը կառավարական հանրանավի տեխնիկական արատի պատճառով հարկադրված է եղել դադարեցնել թռիչքն Արգենտինա: Կանցլերի թռիչքը տեւել է ընդամենը շուրջ մեկ ժամ, երբ Նիդեռլանդների երկնքում անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ Գերմանիա: Airbus А340 Konrad Adenauer ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Քյոլնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս