«Երկիր մոլորակի վրա որևէ մեկից կաշկանդված չեմ». Վալերի Օսիպյան

«Ես՝ Վալերի Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, ով ուզում է լինի. կա խախտում, պատասխանատվության կենթարկվի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ի պատասխան այն հարցի՝ ոստիկանությունը կաշկանդվա՞ծ է Սյունիքում ընտրախախտումների հնարավոր ահազանգերի հետքերով գնալ՝ հաշվի առնելով Հունան Պողոսյանի մարզպետ լինելու հանգամանքը։

Ճշտող հարցին՝ անգամ Հունան Պողոսյանի՞ց կաշկանդված չէ, նա պատասխանեց. «Ես երկիր մոլորակի վրա որևէ մեկից կաշկանդված չեմ։ Իմ մեջ այնքան ուժ կա, և իմ համակարգը, որ վստահված է ինձ, իմ գործընկերների հետո կարող եմ ցանկացած խնդիր լուծել՝ օրենքի սահմաններում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս