Բաժիններ՝

Հսկայական ավազամրրիկը պատել է Ավստրալիան և հայտնվել տեսանյութում

Ավելի քան 500 կիլոմետր երկարությամբ ավազամրրիկը պատել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Նահանգի մայրաքաղաք Սիդնեյի իշխանությունները հայտարարել են փոթորկի նախազգուշացում եւ երեխաներին, ծերերին ու նրանց, ովքեր տառապում են շնչառական հիվանդություններից, հանձնարարել են փողոց դուրս չգալ: Ավստրալիայի օդերեւութաբանական բյուրոն կատակլիզմի պատճառը համարում է սաստիկ երաշտը:

Դրա պատճառով վերջին ամիսներին առանձին տարածաշրջաններում չի բավականացնում ջուրը, տուժել են ֆերմերների ցանքատարածությունները: Ընթացիկ տարվա օգոստոսն ամենաչորային ամիսն է դարձել ավելի քան 100 տարվա ընթացքում: Ուժով համեմատելի փոթորիկ տարածաշրջանում տեղի է ունեցել 2009 թվականին. այն լայնությամբ հասնում էր 620 կիլոմետրի, իսկ երկարությամբ՝ 1000 կիլոմետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս