Բաժիններ՝

Եվրամիությունը և Վրաստանը համաձայնության են եկել 25 նախաձեռնություն ներառող գործողությունների ծրագրի վերաբերյալ

Եվրամիությունը և Վրաստանը եկել են համաձայնության՝ 25 նախագծերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ բիզնեսի և տնտեսության աջակցության ոլորտներում, նաև տրանսպորտի և կրթության զարգացման հարցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Եվրոպական հանձնաժողովի և Վրաստանի կառավարության պատվիրակության անդամների աշխատանքային հանդիպումից հետո ստորագրվել են Վրաստանի տարեկան գործողությունների ծրագիրը և ֆինանսական համաձայնագիրը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունները, համագործակցությունն ակտիվացնելու Վրաստանի ցանկությունն ու պարտավորությունը վկայում են այն մասին, որ մեր հարաբերություններն առաջնահերթություն են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս