«Իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին, այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ ինքն ընդհանրապես կապ չի ունեցել». Գագիկ Ջհանգիրյան

«Ես անձամբ կարծում եմ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կարող էր 10 անգամ ավելի շատ զենք ունենալ, նույնիսկ БМП, БТР, 120 միլիմետրանոց թնդանոթ ունենալ։ Այդպիսի մարտական ուղի անցած մարդու համար զենքը տրամաբանական, հասկանալի ատրիբուտ է, և ես ինքս, 10 տարի լինելով զինդատախազ, որևէ զինծառայողի ապօրինի փամփուշտի ու զենքի համար քրեական պատասխանատվության չեմ ենթարկել։ Այո, առգրավել ենք, ներկայացրել ենք սպառազինություն, հաշվառման ենք վերցրել, բայց չեմ դատել։ Իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին»,- 24news-ի եթերում հայտարարել է նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Վերջինս նաև նշել է, որ վստահ է՝ այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ նա  ընդհանրապես կապ չի ունեցել։ Ըստ նրա՝ մատակարարները դրանք տվել են ՊՆ-ին, իսկ թե ով է տարել, լցրել նրա տունը, ինքը չգիտի։

«Հիմա քանի որ ժամանակ է անցել, սառել է, ուզում եմ ասել, որ մենք որևէ մեկի՝ մեր պետության առջև ունեցած ծառայությունները չպետք է մոռանանք։ Լավին լավ պետք է ասենք, վատին՝ վատ»,- շեշտել է նախկին զինդատախազը։

 

Տեսանյութեր

Լրահոս