Հույն ֆուտբոլասերներն այրել են Թուրքիայի պետական դրոշը
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած Հունաստան-Էստոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, որը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։
Մի խումբ հույն ֆուտբոլասեր երկրպագուներ որոնք մարզադաշտ էին եկել՝ աջակցելու իրենց հավաքականին, հանդիպման ժամանակ այրել են Թուրքիայի դրոշը։
Թուրքական կողմի պնդմամբ՝ ոչ մի ոստիկան չի միջամտել դեպքին, ինչն էլ էլ ավելի է զայրացրել թուրք մի շարք երկրպագուներին։
https://www.youtube.com/watch?v=X4Rgg7vBOY8