Բաժիններ՝

«Վերջացրու, դու ինձ մինչև դալաններում չծեծես, չես կարա մեռնես». Արմեն Աշոտյանը՝ լուսահոգի Վահան Հովհաննիսյանին

Նոյեմբերի 17-ին «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման հյուրը արդեն իսկ արձակված Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող Արմեն Աշոտյանն էր:

Հաղորդման ընթացքում, հիշելով ՀՅԴ-ական վաղամեռիկ կարկառուն գործիչ Վահան Հովհաննիսյանի՝ իշխանություն չլինելուց հետո ՀՀԿ-ականների՝ դալաններում ծեծվելու մասին հայտնի պատմությանը, նա մասնավորապես ասել է.

«Ես լուսահոգի Վահանին առ այսօր շատ կարոտում եմ: Մենք ունեինք շատ ջերմ, մարդկային հարաբերություններ: Իր մահից ամիսներ առաջ Բեռլինում՝ Հայաստանի դեսպանատանը տեսա նրան: Արդեն հիվանդ էր: Երբ մտավ ներս, չկարողացա թաքցնել հուզմունքս, որովհետև շատ էր փոխվել: Շրջվեցի մեջքով, իբր չեմ տեսել, մինչև արցունքներս կարողանամ զսպել, գոռաց. «Աշոտյան, ֆռա: Ես եմ, ինչ որ կամ: Ես չեմ փոխվել»: Գրկեցի. Կես մարդ էր մնացել այդ հիվանդության պատճառով, բայց նույն Վահանն էր՝ իր ինտելեկտով, հումորով, իր շատ սուր մտքով: Եվ երբ բաժանվում էինք, ասաց. «Ես մեռնելու եմ, դու ինձ վերջին անգամ ես տեսնում: Ասացի՝ վերջացրու, դու ինձ մինչև դալաններում չծեծես, չես կարա մեռնես, պատասխանեց, թե «Չէ, փոշմանել եմ, դու լավ տղա ես, քեզ չեմ ծեծելու, բայց էն Հրայրին…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս