Բաժիններ՝

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների միջև երկու հսկիչ-անցագրային կետ է բացվել

Կիպրոսում նոյեմբերի 12-ին բացվել է երկու հսկիչ-անցագրային կետ Լեֆքա/Ապլիկի և Դերիինիայի ավտոճանապարհներին: Այդ ավտոճանապարհներով երթևեկությունը փակ է եղել 1974 թվականից՝ թուրքական զորքերի կողմից կղզու մի մասի զավթումից հետո:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հսկիչ-անցագրային կետերի առաջիկա բացման մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել էին հույն կիպրացիների առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը և թուրք կիպրացիների առաջնորդ Մուստաֆա Ակինջին:

Հսկիչ-անցագրային կետեր բացելու որոշումը կայացվել է 2015 թվականին, սակայն դրա իրականացումը հետաձգվել է: 2016 թվականին ավարտվել է ճանապարհների ականազերծումը, և սկսվել է դրանց ծածկույթի վերականգնումը: Այդ ամենի իրականացման համար միջոցներ են հատկացվել Եվրամիության բյուջեից: Հսկիչ-անցագրային կետերի բացումը համարվում է վստահության հաստատման ամենակարևոր միջոցներից մեկը:

Լեֆքա/Ապլիկի հսկիչ-անցագրային կետի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է կիպրական պարերով: Թուրք կիպրացիները հսկիչ-անցագրային կետը հատողներին ողջունել են ձիթապտղի ճյուղերով և նրանց նարինջ ու մանդարին են առաջարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս