«Նախիջևանի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ մի տարածք չի ազատագրել». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, թե ադրբեջանական զորքերը Նախիջևանի հատվածում որոշակի առաջխաղացում են գրանցել, և նշեց, որ տարածքի կրճատումը չի եղել մեր դիրքերի հաշվին։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջևանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չի ազատագրել, և դրանում լրագրողները հնարավորություն ունեցել են համոզվելու: Դրանք եղել են միչդիրքային տարածքներ, որոնք կրճատվել են: Հայաստանի Զինված ուժերը այդ տարածքներում երբևէ հսկողություն չի իրականացրել: Մենք փորձել ենք գործողություններ իրականացնել հնարավոր առաջխաղացումը կանխելու համար, և գործողությունները հաջողությամբ ընթացել են»,- ասաց նախարաի պաշտոնակատարը։

Խոսելով բնակիչների մոտ եղած տագնապներից՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ շփումների մեջ են տեղի բնակչության հետ: «Աշխատում ենք, բացատրում ենք, որ այդ դիրքերի տեղափոխումը իրենք չպետք է սպառնալիք գնահատեն: Այն ռիսկերը, որոնք գոյություն ունեն, մենք նվազեցրել ենք: Այս խնդիրը բարձրացվել է նաև մեր տարբեր գործընկերների առջև»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս