Բաժիններ՝

Դանակով հարվածել է առաքիչի կրծքավանդակին ու սպանել

Արաբկիրում դանակահարված 34-ամյա Սանասար Բաղդասարյանը հիվանդանոցում մահացել է։ Վերջինս, ով աշխատում էր որպես առաքիչ, դանակահարվել է նոյեմբերի 9-ին՝ դանակի հարված ստանալով կրծքավանդակի հատվածում ու տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել է։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդու սպանության մեջ կասկածվում է 36-ամյա երեւանցի, ով բերման է ենթարկվել իր իսկ բնակության վայրից, որը գտնվում է Երեւանի Աբովյան փողոցի վրա։

Նա կասկածվում է նոյեմբերի 9-ին՝ ժ.18.50-ին Հ.Էմինի փողոցի թիվ 63 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Ս.Բաղդասարյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք պատճառելու մեջ։

Կասկածյալը ձերբակալվել է, նախաքննությունն իրականացնում է Արաբկիրի քննչական բաժինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս