Սպանախի օգտակար հատկությունները, որոնք կզարմացնեն ձեզ
Սպանախը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այս բանջարեղենը հարուստ է վիտամիններով, հակաօքսիդանտներով, մի շարք օգտակար նութերով: Med2.ru-ն ներկայացրել է սպանախը սննդակարգ ներառելու պատճառներ:
Նպաստում է ուղեղի աշխատանքին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպանախի օգտագործումը կարող է նպաստել ուղեղի աշխատանքին, կանխարգելել թուլամտության առաջացումը:
Օգնում է մկանային զանգված ձեռք բերել: Սպանախը կարող է արագացնել սպիտակուցների սինթեզը, ինչն ամրացնում է մկանները:
Պաշտպանում է սրտի առողջությունը: Սպանախն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում: Այս ճարպաթթուներն օրգանիզմը սննդից է ստանում: Օմեգա-3 ճրապաթթուների բավարար մակարդակն օգնում է կանխարգելել ռևմատոիդ արթրիտը, կաթվածը, սիրտ-անոթային հիվանդությունները:
Նպաստում է տեսողությանը: Սպանախը հարուստ է լյուտեինով, որն օգնում է կանխարգելել կատարակտը, աչքերը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:
Օգնում է վերահսկել ախորժակը: Այս բանջարեղենը մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում: 100 գրամ սպանախը 2.2 գրամ մանրաթելեր է պարունակում՝ օրվա չափաբաժնի 10 տոկոսը: Բավարար քանակով սննդային մանրաթելերի օգտագործումը հնարավորություն է տալիս պաշտպանել աղիների առողջությունը, պահպանել առողջ քաշը: Մանրաթելերը կարող են նվազեցնել նաև սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի զարգացման հավանականությունը:
Կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը: Մասնագետների խոսքով՝ մարդկանց շրջանում, ովքեր բավարար քանակով մագնիում են ստանում, կարող է նվազել կաթվածի զարգացման հավանականությունը: Սպանախը բավական շատ կալիում է պարունակում:
Նպաստում է մաշկի առողջությանը: Վիտամին A-ն օգնում է կանխարգելել մաշկի վաղաժամ ծերացումը:
Օգնում է կանխարգելել դեպրեսիան: Մագնիումի անբավարար մակարդակը կապված է սերտոնինի մակարդակի նվազման հետ: Այս հորմոնի ցածր մակարդակը կապված է դեպրեսիայի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը