
«Համաներումը պետք է տարածել նաև սույն թվականի ապրիլյան դեպքերի վրա». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ խորին համոզմամբ, համաներումը պետք է տարածել նաև սույն թվականի ապրիլյան դեպքերի վրա և խոսքը նույնիսկ այսօր մեղադրվող մի քանի անձի մասին չէ, այլ հենց հեղափոխական ցուցարարների: Չլինենք միամիտ, իշխանությունը հավերժ ոչ մեկին չի պատկանում և վաղը կամ մյուս օրը, երբ կհասունանա դժգոհություն այսօրվա իշխանությունից, կլինեն քաղաքական և այլ պրոցեսներ, որտեղ կպահանջվի պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորների վրա ճնշում գործադրողներին, փողոցները առավել ակտիվ փակողներին կամ ռադիոտուն ներխուժած անձանց և այլն: Ինչպես ասվում է հայտնի մի խոսքում՝ «Երբեք մի ասա երբեք»:
Հ.Գ. Թյուրըմբռնումներից խուսափելու համար ասեմ, որ ես նշված անձանց հանցագործ իհարկե չեմ համարում»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10213252266164360&id=1327886913