«Սա կարող է դիտարկվել իբրև անթաքույց ճնշում դատարանների վրա»
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Գրավով ազատվածների գործերը պիտի ուսումնասիրենք, տեսնենք, թե ինչքանով է հիմնավորված» արտահայտությունը սխալ է ու անթույլատրելի։ Ո՞վ է լինելու այդ ուսումնասիրող մարմինը, դատարանների վրա նոր «վերահսկողական վարչությո՞ւն» է ձևավորվելու։ Սա կարող է դիտարկվել իբրև անթաքույց ճնշում դատարանների վրա։
Նման «ուսումնասիրությունների» փոխարեն հարկ է ուսումնասիրել դատական համակարգը, հասկանալ խնդիրներն ու ուղիներ մշակել այդ համակարգի վերափոխման համար»։
«Գրավով ազատվածների գործերը պիտի ուսումնասիրենք, տեսնենք, թե ինչքանով է հիմնավորված» արտահայտությունը սխալ է ու…
Gepostet von Yervand Varosyan am Mittwoch, 24. Oktober 2018