Բաժիններ՝

Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել Հայաստանում

2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 5188 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Արտադրված էներգիայի 42.7%-ը (2215.6 մլն կՎտ. ժամ) արտադրվել է ՋԷԿ-երում։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ ՋԷԿ-երում արտադրված էներգիան աճել է 20.9%-ով։

Ըստ արտադրված էներգիայի ծավալների՝ երկրորդ տեղում հիդրոէլեկտրակայաններն են։ Այս տարվա 8 ամիսներին ՀԷԿ-երն արտադրել են 1685.7 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա համեմատ ՀԷԿ-երի կողմից արտադրված էներգիայի ծավալը գրեթե չի փոխվել։

Ատոմակայանն այս տարվա հունվար-օգոստոսին 20.4 տոկոսով նվազեցրել է էլեկտրաէներգիայի ծավալը. արտադրել է 1282.6 մլն կՎտ. ժամ` նախորդ տարվա 1610.4 մլն կՎտ. ժամի դիմաց։

Արևային էլեկտրակայանները միասին այս տարվա հունվար-օգոստոսին  արտադրել են 3.1 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Ծավալն ընդհանուրի մեջ քիչ է, սակայն առաջընթացն ակնհայտ է, քանի որ անցած տարի արևային էներգիայի ծավալներն այնքան քիչ էին, որ վիճակագրությունն անգամ չէր հաշվառում այն։

Հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 23.1%-ով և կազմել 1 մլն կՎտ. ժամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս