Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախկին նախագահը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար

Հարավային Կորեայի դատարանը հոկտեմբերի 5-ին կոռուպցիայի գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտել հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին: Այդ մասին հայտնել է YTN հարավկորեական հեռուստաալիքը:

Ավելի վաղ դատախազությունը 20 տարվա բանտարկություն էր պահանջում նախկին նախագահի համար: Ընդհանուր առմամբ Լի Մյոն Բաքին մեղադրանքներ էին առաջադրվել 16 կետով, ներառյալ հարկվերի վճարումից խուսափելը, իր ծառայողական լիազրությունների ու վստահության չարաշահումը:

Լի Մյոն Բաքը Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում եղել է 2008-ից մինչեւ 2013 թվականը: Ավելի վաղ նա զբաղեցրել է նաեւ Սեուլի քաղաքագլխի պաշտոնը եւ Hyundai Engineering and Construction շինարարական ընկերության գլխավոր տնօրենն էր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս