Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-6-ը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.20C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.40C