![](/banners/BeFunky-design.jpg)
«Բիզնես միջավայրն այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա, սպասողական դիրքեր է գրավում». Դավիթ Անանյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/Davit-Ananyan.jpg)
«Բիզնես միջավայրն այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հաստատելով ՀՀ վարչապետի տեսակետը, որ որքան շուտ լինեն արտահերթ ԱԺ ընտրությունները, այնքան ներդրողները շուտ կգան Հայաստան:
Հարցին՝ դեկտեմբերը ճի՞շտ ժամկետ է, թե՞ ոչ, ՊԵԿ նախագահը չպատասխանեց՝ ասելով, որ քաղաքական հարցերին չի կարող պատասխանել: Սակայն, ըստ նրա, սպասողական վիճակն ինչքան երկարի, այքնան վատ է, ինչքան կարճ լինի, այնքան լավ: