ԱՄՆ-ը լիովին դադարեցրել է անմշակ նավթի մատակարարումը Չինաստանին. Reuters
ԱՄՆ-ը լիովին դադարեցրել է անմշակ նավթի մատակարարումները Չինաստանին՝ երկու երկրների միջեւ առեւտրական պատերազմի ֆոնին: Այս մասին պատմել է China Merchants Energy Shipping (CMES) նավագնացային ընկերության նախագահ Սե Չունլինը Հոնկոնգում կայացած ամենամյա ճյուղային գագաթնաժողովի կողասրահներում:
«Մենք ԱՄՆ-ից Չինաստան անմշակ նավթի հիմնական փոխադրողներից մեկն ենք: Մինչեւ առեւտրական պատերազմը գործերը լավ էին ընթանում, բայց այժմ ամեն ինչ կանգ է առել»,- նշել է նա՝ հաելելով, որ դա վատ կանդրադառնա նավագնացային ձեռնարկչության վրա:
Գործակալությունը բերում է վիճակագրություն, որի համաձայն Չինաստանի կողմից ԱՄՆ-ի նավթի ներմուծումն օգոստոսի 9,7 միլիոն բարելից սեպտեմբերին նվազել է մինչեւ 0,6 մլն բարել: Տարեսկզբից մատակարարումների ծավալը տատանվում էր, բայց 4,4 միլիոն բարելից ցած չէր իջնում: