Արժանի է հարգանքի. ճագարը փրկել է թակարդն ընկած կատվին
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/949416.jpg)
Խեղճ կատուն չգիտես ինչպես հայտնվել էր պատի եւ ցանկապատի միջեւ, աղիողորմ ծղրտում էր եւ չէր կարողանում դուրս գալ, բայց ընկերը նրան փորձանքի մեջ չի թողնում։
Կադրերում երեւում է, թե ինչպես է ճագարը փորում ցանկապատի տակի հողը. հենց այդտեղ՝ նեղ տեղում էր խցկվել-մնացել չորքոտանին: Կատարելով իր պարտքը՝ ճագարը հանգիստ խղճով պառկում է հանգստանալու, իսկ կատուն նույնիսկ մի կարգին շնորհակալություն չի հայտնում: