Բաժիններ՝

Թուրքիայում սպանվել է PKK-ի ազդեցիկ հրամանատարներից մեկը

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։

Դրա հետևանքով թուրք զինվորները սպանել են Թուրքիայում «վտանգավոր ահաբեկիչների ցուցակում» գտնվող ՔԲԿ-ի պատասխանատուներից Ֆաթիհ Օզդենին, որը հանդես էր գալիս «Բագեր Անդոք» կեղծանվամբ։

Օզդենին մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Հրապարակված լուսանկարից երևում է, որ քուրդ զինյալը ծնվել էր 1970թ., Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ շրջանում։

Ավելի վաղ էլ Թուրքիայի Գյումյուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում սպանվել էր PKK-ի մեկ այլ հրամանատար Օմեր Բարըշ։ Նա տարիներ առաջ մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա իրականացված հարձակմանը։

Հիշեցնենք, որ PKK-ն, ինչպես նաև դրա ճյուղերը Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

Anadolu

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս