Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Արդեն 3 օր է` ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների վարձակալած բնակարաններում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ, այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պատիվ է ունեցել աշխատելու ձեզ հետ՝ մի մեծ ընտանիքում, որի անունը շտապբուժօգնություն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
Մարդիկ ովքեր ահռելի, աղետալի վնասներից բացի ոչ մի օգուտ չեն տվել երկրին՝ իրենց իրավունք են վերապահում տեղի անտեղի հիշատակել Հանրապետականի իշխանության տարիների անցուդարձը:
Հայաստանի պատմության մեջ միայն Նիկոլն է 4-5 մլրդ դոլարի զենք թողել Ադրբեջանին։
«Google Türkiye»-ն պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) հետ մեկ տարի ժամկետով ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքելու մասին, որի շրջանակներում «Google Gemini» արհեստական բանականության (AI) համակարգը դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների պաշտոնական հովանավորը։
Սուրբ Մկրտությունը հոգևոր ծնունդ է, որը տեղի է ունենում եկեղեցու արգանդից՝ Սուրբ Ավազանից: Կնքահայրը Հայ Եկեղեցում համարվում է հոգևոր հայր: Լույս աշխարհ բերող ծնողը պատասխանատվություն է կրում իր զավակի դաստիարակության համար, որ արժանի զավակ լինի: Հոգևոր հայրը պատասխանատվություն է կրում Աստծո առջև, որպեսզի մկրտվողը ճշմարիտ քրիստոնյա դաստիարակվի:
Մահմեդականների Քուրբան Բայրամի (Զոհաբերության տոն) կապակցությամբ կտրուկ աճել է Թուրքիայի քաղաքացիների դիմումները եվրոպական վիզա ստանալու համար։ Դա հանգեցրել է մերժումների աննախադեպ բարձր մակարդակի։ Եվրոպական 7 երկրներում Թուրքիայի քաղաքացիների վիզայի դիմումների մերժման ցուցանիշը հասել է 20-35 տոկոսի։
Դեռահասների դեպքում նիկոտինի թիրախում նախ և առաջ ուղեղն է. պնդում են մասնագետները` նշելով, որ դեռահասների ամբողջ օրգան համակարգը նիկոտինի համար շատ ավելի խոցելի է, իսկ կախվածությունը նիկոտինից շատ ավելի արագ ի հայտ եկող:
Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնում՝ իր արտաքին հովանավորներին հաճոյանալու համար։ Պատրաստ է մինչև վերջ վատություն անել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ինքնիշխանության քողի տակ կործանում է երկրի տնտեսությունը՝ թքած ունենալով հետևանքների վրա։
Սամվել Կարապետյանի հանդիպումը` Տավուշի մարզի բնակիչների հետ
Թուրքիայի Չորում քաղաքում «Ազգայնականություն և Պաղեստին» թեմայով անցկացված գիտաժողովում թուրք գրականագետ և բանախոս Ումիթ Շենգյունը հանդես է եկել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններին առնչվող հայտարարություններով։
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը 2026 թվականի սկզբից ի վեր աճել է գրեթե 22 միլիարդ դոլարով՝ համաձայն Bloomberg Billionaires Index-ի տվյալների։
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ՝ ԶԵՆՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Վերջերս «Եվրոպական» գագաթնաժողովի աղմուկի ներքո Երևան էր այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բացի վառ կերպարներից, տպավորիչ լուսանկարներից և Շառլ Ազնավուրի երգերի համատեղ երաժշտական կատարումից, երկու երկրների առաջնորդները ստորագրեցին «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը, որը նախատեսում է արտաքին քաղաքական բավական սերտ գործընկերություն՝ հող ձևավորելով նաև ռազմա-հետախուզական փոխգործակցության համար:
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի հետնամասի մեջ։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի և «Հզբոլլահի» ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ լիբանանյան շարժումն ու Իսրայելը դադարեցնելու են կրակը:
Հայկական արմատներով Wirestock ստարտափը հայտարարել է 23 միլիոն դոլարի Series A ներդրումային փուլի ավարտի մասին։
Ամերիկյան ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, պլանավորում է ակտիվորեն կիրառել դրոններ և արհեստական բանականության տեխնոլոգիաները լուսնային բազա ստեղծելու գործում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՆԱՍԱ-ի լուսնային բազայի ստեղծման ծրագրի ղեկավար Կառլոս Գարսիա Գալանը։
«Նիկոլն իր խնդիրները լուծում է արտաքին ուժերին Հայաստան բերելու և փոքր Հայաստանում աշխարհաքաղաքական բախում կազմակերպելու միջոցով՝ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան և Չինաստան։ Նա Հայաստանը դարձրել է բախման կենտրոն, և ժողովուրդը բնազդով, մի մասն էլ՝ արյան կանչով գիտակցում է, որ մեզ ավելի վատ օրեր են սպասվում, շատ ավելի վատ, մղձավանջային օրեր են սպասվում, եթե Նիկոլը շարունակի կառավարել և ղեկավարել, և ժողովրդի այդ նախընտրական տրամադրությունների փոփոխության հիմքը, կարծում եմ, հենց դա է. ժողովուրդն արյան կանչով դա զգում է»։
Կրթական շարժում, որը ձևավորում է ապագան. Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթը մոտենում է իր վճռորոշ փուլին. 120 լավագույն աշակերտները մրցեցին եզրափակչում։ Մրցույթը միավորել էր ավելի քան 15,000 աշակերտի Երևանից և Հայաստանի 10 մարզերից։
Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից. Սամվել Կարապետյան
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս սույն թվականի մայիսի 19-ին այց էին իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Սինգապուր։ Նախատեսվում է հանդիպում Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի, արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի և ներքին գործերի նախարար ու ազգային անվտանգության համակարգող Կ. Շանմուգամի հետ։
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի` X սոցիալական ցանցի էջից։
Սամվել Կարապետյանը Սփյուռքի գործարարներից ամենամեծ աջակցությունն է տվել բանակին. Նարեկ Կարապետյան
Vikerraadio ռադիոկայանի եթերում նա մեկնաբանել է պարտադիր զինվորական ծառայությունը երկու սեռերի վրա էլ տարածելու վերաբերյալ Պետական դատարանի նախկին նախագահ Ռայտ Մարուստեի առաջարկը։
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում ճգնաժամն անցնում է դիվանագիտական «արտակարգ» տեղաշարժերով։
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական, դոկտոր Անվար Մուհամմեդ Գարգաշը դատապարտել է «Քուվեյթի դեմ իրանական շարունակվող դաժան հարձակումները»։