Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը նախորդ շաբաթ ընդգրկվել էր «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկում, գնահատել է ֆուտբոլային գլխավոր անհատական մրցանակը նվաճելու իր հնարավորությունները։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ցմահ զրկել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Մալդիվյան կղզիների և Մոնտսերատի ֆուտբոլի ֆեդերացիաների նախկին նախագահներին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին․
Իսրայելցի ռազմական օդաչուները Թուրքիայի Քոնյա քաղաքում վարժանքներ են անցկացրել, որի ընթացքում փորձարկել են Իրանին ավիահարվածներ հասցնելու մարտավարությունը։ Այս մասին հեռուստատեսային ծրագրի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին դեսպան Ահմեդ Քամիլ Էրյոզանը, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Եվրամիությունն այն աստիճանի է կենտրոնացած Ռուսաստանի հետ հակամարտության վրա, որ մնացած ամեն ինչը ստորադասվել է աշխարհաքաղաքական այդ մեկ շահին:
Ռուսաստանը կմասնակցի «Մեծ քսանյակ»-ի (G20) երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում՝ սեպտեմբերի 14-ից 16-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունում մտավախություն ունեն, որ սեպտեմբերի 20-ին կայանալիք Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա երկրամասի խորհրդարանական ընտրություններում կարող են չհաղթահարել 5 տոկոսի շեմը:
Նյու Դելիում ընթացող գագաթնաժողովում BRICS-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին տեղեկացնում է The Daily Star-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում երկրի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար տեսնել Իռլանդիայի միավորումը, և ենթադրել է, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Լեդի Գագան և նշանածը՝ Մայքլ Պոլանսկին, առաջին անգամ նկատվել են նորածին երեխայի հետ, հայտնում է Page Six-ը։
Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Լավրովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր համոզմամբ, Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Նա նաև կանխատեսել է, որ հակամարտության ավարտից հետո նավթի գները կտրուկ անկում կապրեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
4 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ 4 ուղղություններով, ավելի ուշ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:
Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեռ անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ, որը Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։
Աստանայում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ 27-ամյա կինն ընկել է բնակելի շենքի 15-րդ հարկի պատուհանից և ընկնելու ժամանակ հայտնվել մանկական սայլակի վրա, որում եղել է երկու տարեկան երեխա։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին BRICS-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվել։ Այդ մասին տեղեկացնում է Тhe New Indian Express-ը։
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում, կիսակառույց շենքի նկուղում, անմարդկային պայմաններում հայտնաբերված 59-ամյա Հակոբ Սարգսյանը երեկ հիվանդանոցում մահացել է։
Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ, և բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական ու բարեկամական վերաբերմունք են դրսևորում։
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի ԱՄՆ բաց առաջնության՝ US Open-ի կիսաեզրափակիչում պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին (3:6, 6:7, 6:7)։
«Հրապարակ»-ը գրում է. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները «աջ ու ձախ» բաշխելու պրակտիկան։ Այս անգամ էլ քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը հասել է մի կառույցի, որը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ։
Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերքը առաջիկայում կհասնի Էստոնիա, սակայն ԱՄՆ-ն դեռևս երկրին մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռներ չի մատակարարում։ Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը, փոխանցում է ERR-ը։
Եմենցի հութիները հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզին գրավելու մասին։ Սա կարող է էապես փոխել Կարմիր ծովի և Ադենի ծոցի միջև ընկած առանցքային ծովային երթուղու ուժերի դասավորվածությունը։ Այս մասին գրում է ռուս ռազմական փորձագետ Բորիս Ռոժինի «Colonelcassad» Telegram-ալիքը։
Սաուդյան Արաբիան անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո դադարեցրել է Արևելք-Արևմուտք նավթատարի գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Եթե Զելենսկին իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա կարող է գալ Մոսկվա. հրավերը դեռևս ուժի մեջ է, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-րդ տարելիցին:
Ամեն անգամ, երբ խոսվում է հերթական միակողմանի զիջումը կանխելու մասին, գործող իշխանությունը գործի է դնում նույն պարզունակ շանտաժը․ գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:
Հյուսիսային Կորեան շաբաթ օրը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի երկրների տվյալները: