ԱՄՆ բանակում նշել են, որ E-HEL ուղղորդված էներգիայի մարտական համակարգը կարող է անօդաչուների ոչնչացման համար օգտագործվել շատ ավելի քիչ ծախսով, քան հրթիռները։
Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Մեծ Բրիտանիան, ի նշան Գերմանիայի հետ համերաշխության, կանչել են Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա հիբրիդային հարձակում գործելու մեջ։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Սաշա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 30-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի, որոնք հայտնվել են դաշտում, մի մասը՝ գլխիվայր։
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ արձագանք է տվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, ով Իրանի իշխանություններին համեմատել էր «թունավոր օձի հետ, որը շարունակում է շարժվել անգամ գլուխը կտրելուց հետո»։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Ռուսաստանի համար կորուստն ավելի լայն կլինի, նա կկորցնի Հարավային Կովկասում իր վերջին կարևոր ռազմական հենակետերից մեկը և, ըստ էության, կթուլացնի տարածաշրջանում իր ֆիզիկական ներկայությունը։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ Մոսկվան ինքնակամ և հեշտությամբ կգնա այդ քայլին։
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիքոլսկի բնակավայրից 84 կմ հարավ-հարավ-արևմուտք։
Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Բոկա Խունիորսի» ավագ Լեանդրո Պարեդեսը աշխարհի առաջնության սկանդալային եզրափակիչից հետո կարող է ավարտել միջազգային կարիերան։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և ռազմական ու ուժային ղեկավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է The Times of Israel-ը։
ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։
Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով ամբաստանյալ, «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը սեպտեմրերի 4-ից հետո կազատվի տնային կալանքից։
Նրանցից 4-ը կալանավորվել են, իսկ 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ խոշոր գործարանի վաճառք է տեղի ունեցել։ Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, որը շահագործող ընկերության սնանկ ճանաչվելուց հետո դարձել էր «ԱՄԻՕ» բանկի սեփականությունը։
The Wall Street Journal-ը հայտնում է, որ Սպիտակ տան ղեկավարն իր գլխավոր խորհրդականների հետ գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության ավարտի պաշտոնապես հայտարարման սցենարը։
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 250 միլիոն եվրո՝ առաջիկա ձմռանն էներգամատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։
Իմ կարծիքով՝ դեռ մի ժամ էլ կտևի. մեր ելույթներն ավարտել ենք. Էմին Խաչատրյան
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Բիշքեկում Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին, հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը չի կարողացել իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին հանձնել նվերը՝ «Հնդկաստանի դարպասը» հուշարձանի շոկոլադե կրկնօրինակը. հաղորդում է Belga News Share-ը։
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Ցիգանովը, որը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն, կտրականապես մերժել է Լոնդոնի մեղադրանքները Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպին Մոսկվայի ենթադրյալ ներգրավվածության մասին:
Ամերիկյան զինվորականները չորեքշաբթի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցկացրել են 40 նավ, որոնք տեղափոխում էին 18 մլն բարել նավթ։ Սա ռեկորդային օրական ցուցանիշ է հակամարտության սկզբից ի վեր, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Չեխիան կփորձի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու, տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարցում։
Երևանը չպետք է երես թեքի Ռուսաստանից և հրաժարվի Գյումրու ռուսական ռազմաբազայից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի՝ Հայաստանին «կխժռեն»․ կարծում է Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը։
Դատախազությունը Sputnik Արմենիա-ին հաստատել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Գարիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։51-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
Այ սրա համար եմ ասում՝ ՔԿ կոչվածը փնթիության գագաթնակետն է. խաղաղվեք, հանգիստ նստեք. Բագրատ սրբազան
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։