Ադրբեջանի իշխանությունները տարհանել են 5000 մարդու օրերս զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և դրա հետևանքով առաջացած պայթյունների պատճառով․ գրում է BSS News-ը՝ հավելելով, որ զոհեր չկան։
Իսրայելը պատրաստ է դուրս բերել Գազայի բնակիչներին պատերազմից ավերված տարածքից, եթե Միացյալ Նահանգները հաստատի դա․ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 142-ը։ Այս մասին X-ում գրառման մեջ նշել է նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի և ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ադրբեջանի տարածքով Հայաստան ևս մեկ բեռ է ուղարկվել։ Ըստ ԱՊԱ-ի՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ է ուղարկվել դիզելային վառելիք տեղափոխող 17 վագոն՝ ընդհանուր 989 տոննա քաշով։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Վաշինգտոնը և Կիևը բանակցություններ են վարում արտոնագրի շուրջ, որն Ուկրաինային կարող է թույլ տալ հրթիռներ արտադրել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։
Հայ-իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների պարզեցված ընթացակարգեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ռուսական օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը՝ երեխաներ, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերհի Լիսակը։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չեն նվազում Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
Վերջին տարիներին Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանի միջնորդությամբ հաղորդագրություններ են փոխանակել, չնայած վերջին ամիսներին նման հաղորդակցությունը նվազել է. Haaretz-ին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան։
Սեպտեմբերի 3-ին՝ վաղ առավոտյան, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը չհայտարարված այց է կատարել սահմանային զորամասերից մեկը, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացման ընթացքին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։
Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Համլետ Գ․-ն իր վարած մոտոցիկլով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային։
Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազայի «հիմնական օբյեկտին»։ Այս մասին հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը։
Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներին են Ս․ Կարապետյանը, Ս․ Թմոյանը, Թ․ Թմոյանը, Մ․ Մանուկյանը և Ի․ Պապյանը։
Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վրեժ Մխիթարյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող ավտոշարասյան մեջ զենիթային գնդացրով պիկապ է հայտնվել, ինչին ուշադրություն են դարձրել տելեգրամյան ալիքները։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364.5 դրամ:
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։05-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող տարածքում զբոսաշրջիկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փաշինյանի՝ ՇՀԿ գագաթաժողովին գնալու միակ նպատակը ՌԴ նախագահի հետ հանդեպելու առիթը բաց չթողելն էր: Հունիսի 7-ից հետո, նա ոչ մի կերպ չէր կարողանում Պուտինի հետ հանդիպել:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը, իսկ ռուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է:
Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում:
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը:
Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հավանական ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ. հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան` Արևելյան տնտեսական ֆորումում։